Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին սահմանախախտին են բռնել
Ռուսաստան
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են պետական սահմանը հերթական խախտողին:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները տղամարդու են բռնել, որն ապօրինի հատել է Արաքս գետով անցնող հայ-թուրքական սահմանը:
Նախնական ստուգումներով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի քաղաքացի է:
Օրենսդրությամբ սահմանված կարգով նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս գրանցվել էր սահմանի խախտման դեպք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)