Եթե հրաժարվել ենք Եվրոբասկետի մեկ փուլի մասնակցել` չի նշանակում, որ բասկետբոլը անկում է ապրում. փոխնախարար
Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով՝ ազգային ֆեդերացիաները հույսը չպետք է դնեն միայն պետական ֆինանսավորման վրա, այլ կողմնակի եկամուտներ փնտրեն:
«Բասկետբոլի ֆեդերացիան մինչ այս մեծ և ծավալուն աշխատանք կատարեց մարզաձևի զարգացման տեսանկյունից: Ինչպես գիտեք, նախկին «Միկա» մարզահամալիրը ՊԵԿ-ի ենթակայության տակ էր, իսկ հիմա` նախարարության: Չեմ ուզում փակագծերը բացել և ասել, թե ինչ է իրականացվելու, բայց ժամանակի ընթացքում կտեսնեք կատարվելիք աշխատանքները: Եթե հրաժարվել ենք Եվրոբասկետի մեկ փուլի մասնակցել, դա չի նշանակում, որ բասկետբոլը անկում է ապրում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղազարյանը:
Վերջինիս խոսքով` ֆեդերացիաները չպետք է բավարարվեն միայն պետական ֆինանսավորմամբ: «Եթե բավարարվենք միայն պետական բյուջեից ստացված գումարներով, ապա չենք ունենա մեծ սպորտ»,-եզրափակեց փոխնախարարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)