Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո 

Տա՞լ զենք դատավորներին, թե՞ ոչ

Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է Կառավարությանը ներկայացնել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանական միջոցներ տրամադրելու որոշման նախագիծ, որի տրամադրմամբ պետք է զբաղվի ոստիկանությունը։ Ըստ «ՀՀ դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատավորն ունի հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: 

Տա՞լ զենք անվերապահորեն բոլոր դատավորներին, թե՞ ոչ, այս հարցը արդեն տևական ժամանակ է քննարկվում է, սակայն այդպես էլ վերջնական լուծում չի ստանում: Պատճառը հարցի շուրջ հավանաբար մասնագետների տարակարծության մեջ է:

Իրավաբան Արա Ղազարյան ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում նկատեց, որ այդպիսի առաջարկ եղել է դեռևս 2007 թվականին՝ «ՀՀ դատական օրենսգիրքը» ընդունվելուց հետո, սակայն այժմ, անվերապահորեն, բոլոր դատավորներին զենք տրամադրելու անհրաժեշտությունը չի տեսնում։

«Այլ բան է կոնկրետ իրավիճակում անհրաժեշտություն ծագի զենք կրելու, օրինակ՝ սպառնալիքների դեպքում։ Այդ դեպքում դատավորը կարող է դիմում գրել, և նրան կտրամադրեն պաշտպանության միջոց։ Բայց, նորից եմ նշում, անվերապահորեն բոլորին զենք տրամադրելու անհրաժեշտությունը չեմ տեսնում»,-ասաց Ղազարյանը։

Մեր այն դիտարկմանը, գուցե խիստ անհրաժեշտություն է դատավորներին զենք տրամադրելը, քանի որ վերջին շրջանում բավականին հնչեղ գործեր են դատարաններում քննվում, Ղազարյանը նկատեց, որ հիմա առավել շատ սպառնալիքներ հնչում են փաստաբանների հասցեին, քան դատավորների:

Իսկ նախկին դատավոր Պարգև Օհանյանի կարծիքով Հայաստանը պետք է հետևի շատ այլ երկրների օրինակին, թե՛ դատախազության աշխատողներին թե՛ դատավորներին պետք է զենք տրամադրի։

«Միանշանակ, արժե։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Զենքը ունենալով շատ բան չի փոխվի, բայց զարգացած երկրներում ոչ միայն զենք ունեն, այլև պաշտպանված են։ Օրենքը այդ հնարավորությունը միշտ է տվել՝ դատավորը դիմում էր գրում, որը քննարկվում էր։ Իսկ աղմկահարույց գործերի դեպքում, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի գործը քննող դատավորները ունեին թիկնազոր և զենք։ Թող օրենքը լինի և դատավորն ինքը գնահատի իրեն սպառնացող վտանգն ու ապահովության համար հաշվեկշռային զենք ստանա»,-ասաց Օհանյանը, և հավելեց, որ իր աձնական օրինակով զենք կրելը եղել է հոգս, քանի որ այն պահելը մեծ պատասխանատվություն է։

Ոստիկանության պետին հանձնարարվելու է մեկամսյա ժամկետում որոշել դատավորներին տրամադրվող զենքի՝

  • տեսակը,
  • մոդելը,
  • փամփուշտների քանակը,
  • ինչպես նաև պաշտպանության հատուկ միջոցների տեսակները։

«Դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է ոստիկանությունը»,- նշվում է որոշման նախագծում։

Դատավորներին զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվելու է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Իսկ ահա դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու կամ նրա լիազորությունները մահվան, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու հիմքով դադարած լինելու դեպքերում տրամադրված զենքը եւ պաշտպանության հատուկ միջոցները դատավորի ընտանիքի անդամը մեկշաբաթյա ժամկետում պետք է հանձնի ոստիկանություն: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին
Ամենադիտված