Խաչատուրովը չի մեկնաբանել իր նկատմամբ քննության ընթացքը, որպեսզի չվնասի Հայաստանի իմիջին
Ռուսաստան
Ինչպես հայտնել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը։
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ օգոստոսի 4-ին Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր աշխատանքային պարտականություններին և նաև հավելել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանել իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, քանի որ այն կարող է վնասել իր երկրի իմիջին։
«Պաշտոնական տեղեկատվություն քննության ընթացքի մասին ՀԱՊԿ-ի քարտուղարությունում չկա։ Գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Այս հարցի վերաբերյալ նա որևէ այլ մեկնաբանություններ չի տա, քանի որ այդ կերպ նա կարող է վնասել իր երկրի իմիջին», - ասել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)