Հայկ Մարությանը կարող է իրական փոփոխություններ բերել Երևանին. փոխվարչապետ Տիգրան Ավինյան
Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը կարող է լուրջ հաջողությունների հասնել:Այս մասին փոխվարչապետը հայտնեց «Ազատության» ուղիղ եթերում հայտնեց
«Ինքս քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: Նա իր նոր դերում հայտնություն է լինելու հասարակության համար»,- ասաց փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանի խոսքով` Մարությանը ոչ միայն դերասան է, այլև պրոդյուսեր, և կարող է իր մասնագիտական ու կազմակերպչական հմտություններն օգտագործել Երևանի քաղաքապետի պաշտոնում:
«Մենք տեսել ենք Հայկ Մարության դերասանին, բայց հանրությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը շատ ուժեղ է: Նա կարող է իրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին»,- նշեց Ավինյանը:
Հուլիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում որոշվել էր քաղաքապետի պաշտոնում առաջադրել Հայկ Մարությանի թեկնածությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)