Պոգբան ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է լքել թիմը:
25-ամյա ֆուտբոլիստը իր ցանկության մասին հայտնել է թիմակիցներին ու ակումբի գործադիր տնօրենին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Մանչեսթերյան թիմը, սակայն չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստից, քանի որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փոկումը փոխարինող չի կարող գտնել: Նշենք, որ տրանսֆերային պատուհանը կփակվի հինգշաբթի օրը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Պոգբային ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ն, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մերժել է առաջարկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում