Ոստիկանապետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության հիման վրա ծառայողական քննություն է սկսվել
Հայաստան
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիր քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանը արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվության կապակցությամբ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքերի մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով