Ողբերգական դեպք
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր, օգոստոսի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկվանից Ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ 28-ամյա Մհեր Ղազարյանի դին։
Մ․ Ղազարյանի որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության 10 աշխատակիցներ և 11 հրշեջ փրկարարներ։ Ոստիկանները ու փրկարարները անգամ գիշերն են որոնողական աշխատանքներ կատարել ու Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1 կմ-ին հարակից ավտոճանապարհից մոտ 600 մետր հեռավորության վրա գտնվող կիրճում, 120 մետր խորությամբ հայտնաբերել են դին։ Հրշեջ-փրկարարները դին կիրճից պատգարակով դուրս են բերել և փոխանցել Շտապօգնության աշխատակիցներին։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով