Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները Իսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմ Կրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-ի Չկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան Ավինյան Խոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ Խուդաթյան Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը 

ԵՄ-ն և հարևան երկրները դիտարկում են 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացը

Աշխարհ

 Այսօր Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական միության 28 անդամ – պետությունների և ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաանի մասնակցությամբ՝ 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացին ծանոթանալու նպատակով: Հանդիպումը նախագահում էր Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովից մեկ տարի անց, որի ընթացքում բոլոր գործընկերները համաձայնության էին եկել հավակնոտ աշխատանքային պլանի շուրջ` նպատակ ունենալով շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի քաղաքացիների կյանքում: Այս համատեքստում Եվրոպական միության և նրա վեց արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցությունը կենտրոնացած է ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ աշխատանքի վրա:

Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ասաց. «Արևելյան գործընկերությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներից է: Այսօր ընթացող նախարարական հանդիպումը կարևոր պահ է ոչ միայն տարբեր ուղղություններով մեր երկկողմ հարաբերությունների, այլև Արևելյան գործընկերության շրջանակներում կատարվող մեր ընդհանուր աշխատանքի վերանայման տեսանկյունից: Մենք ոչ միայն տնտեսական օգուտներ ենք ապահովում, ինչպիսին, օրինակ, բոլոր վեց գործընկեր երկրների և Եվրոպական միության միջև առևտրի ծավալների ավելացումն է, այլև աջակցում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդմանը: Մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ, եթե շարունակաբար լավ արդյունքներ տեսնելու ցանկություն ունենք»:

Հանձնակատար Յոհանես Հաանն ասել է. «Մենք պետք է հպարտ լինենք մեր ձեռքբերումներով, որոնք գրանցել ենք Արևելյան գործընկերության 2020թ.-ի համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում: Արևելյան գործընկեր վեց երկրներն ու ԵՄ-ն համատեղ ուժերով կոնկրետ քայլեր են ձեռնարկել, որպեսզի մեր հասարակությունները ավելի ուժեղ լինեն, տարածաշրջանի տնտեսությունները՝ ավելի կայուն և ավելի լավ փոխկապակցված՝ տրանսպորտային կապերի ու ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Առաջիկայում մենք կշարունակենք միասին աշխատել կոնկրետ արդյունքների, մասնավորապես, դատական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության ու անկախ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի ապահովման ուղղությամբ»:

Վերջին տարվա ընթացքում ԵՄ-ի՝ վեց երկրների հետ համագործակցության շրջանակներում գրանցած հիմնական ձեռքբերումները ներառում են՝ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի գործարկումը, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ուժեղացված աջակցությունը և գործընկեր երկրների ու ԵՄ-ի միջև առևտրի ծավալների ավելացումը, ցուցանիշային TEN-T ներդրումային գործողությունների ծրագրի ավարտը, որը մինչև 2020թ.-ը 5,500 կմ երկարությամբ ճանապարհային և երկաթուղային նախագծեր է նախատեսում:

Նախարարական հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց փոխանակվել տեսակետներով և նախապատրաստվել Արևելյան գործընկերության գալիք 10-ամյակին, որը նշվելու է 2019թ.-ի ընթացքում՝ մի շարք միջոցառումներով:

 2009թ.-ին որպես համատեղ քաղաքական նախաձեռնություն մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել, մի կողմից, Եվրոպական միության և վերջինիս անդամ պետությունների ու, մյուս կողմից, նրա արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները: Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովին, որը տեղի ունեցավ 2017թ. նոյեմբերին, բոլոր գործընկերները պարտավորվել են շոշափելի օգուտներ ապահովել իրենց քաղաքացիների ամենօրյա կյանքում՝ կենտրոնանալով 2020թ.-ի համար 20 թիրախային արդյունքներն ապահովելու ուղղությամբ:

2020թ.-ի համար 20 թիրախային արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթացեք տեղեկատվական թերթիկի հետ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործիԳազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղինՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԵրևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում էԿոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետԼեհաստանը կշարունակի ահաբեկչության հետաքննությունը՝ չնայած հրաձիգի մահվանըՉգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասինՊատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. ԿարապետյանՌուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համարՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցուԿրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվելՇոյգուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ռիսկերի մասշտաբավորման մասինԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասինԼուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսելԲեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարովԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծՀայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին
Ամենադիտված