Սարգսյան․ Իրան-ԱՄՆ լարվածությունը կարող է արգելակել TRIPP նախագծի իրականացումը Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» ՔՊ վարչության նիստում քննարկվելու է Կոտայքի մարզպետի հարցը․ ով է թեկնածուն․ «Ժողովուրդ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը 

Նոր փուլի ամենամեծ ռիսկը միատարր ու ոչ կոմպետենտ կառավարումն է. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Այս մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականին և դրանից հետո ակնկալվող իրադարձություններին։

Հովհաննիսյանի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Վարչապետի հրաժարականով «մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան (Ն. Փաշինյանի բառերն են)։

Կարծում եմ՝ սա ուղերձի ամենակարևոր մասն է։

Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Անցումայինի միակ հմայքն իր կարճատևությունն է, ժամանակավորությունը։ Եթե այն, Աստված մի արասցե, դարձավ ընթացիկ կյանք, ապա լրիվ ուրիշ զարգացումներ կլինեն։

Եթե ես ճիշտ եմ հասկանում և ավելորդ լավատես չեմ, ապա մենք ավարտում ենք անցումային փուլը և սկսում ինտենսիվ, գրագետ զարգացման, կառուցման փուլը։

Հասկանալ նախորդ փուլը

Ապագայի, հաջորդ փուլի վերաբերյալ տարընթերցումներ չունենալու համար պետք է հասկանալ անցած փուլի էությունը, տալ հստակ գնահատականներ, որպեսզի սպասելիքները, ակնկալիքները նույնպես լինեն հստակ։

Անցումային փուլի հաջողությունները

1.    Պետությունը ճահճացած վիճակից, խորը ստագնացիայից հանելը։

2.    Սպառված, կենցաղային վերնախավի հեռացումը

3.    Հանրության մեջ փոփոխությունների և զարգացման հույսի ձևավորումը։

Անցումային փուլի անհաջողությունները

1.     Անպատմություն «Նոր Հայաստանի» ձևավորման փորձը։ Այս սխալ կոնցեպցիայի պատճառով «Նոր Հայաստանը» դեռևս «Ուրիշ Հայաստան» փուլում է։ Ի վերջո, ոչինչ զրոյից չի ստեղծվում, և անկախության բոլոր տարիներին Հայաստանում նշանակալից գործեր արվել են՝ բոլոր սխալներով հանդերձ։

2.    Ուժայինների ավելորդ աղմկոտ դերակատարումը։ Ամեն տեղ, ամենուր հանցագործ փնտրելու մթնոլորտը։ Մտովի փոխեք փնտրողի և փնտրվողի տեղերը, և նույնը կարելի է անել․ հետևաբար՝ սա անվերջանալի պրոցես է, զարգացման չտանող։

3.    Իշխանության բոլոր մակարդակներից  գալիս է ագրեսիա։ Մի պահից սա դառնալու է ագրեսիա բոլորի հանդեպ,  իսկ հետք՝ աուտոագրեսիա։ Հասարակությունները սովորաբար սիրում են իշխանությունից եկող հանդարտություն և կանխատեսելիություն։

Հասկանալ նոր փուլը

Շատ կարևոր է՝ ձևակերպել հաջորդ փուլի բնորոշիչները, և որքան հստակ լինեն դրանք, այնքան սխալվելու հավանականությունը փոքր կլինի։ Եթե դրանք հստակ չեղան, ապա ամեն մի  նոր սխալ կարող է ներկայացվել որպես նոր փուլի հաջողություն, իսկ ամեն չարված գործ՝ նախորդների մեղավորություն։

Նոր փուլի հիմնական սկզբունքը

Հեղափոխությունը դեռևս փոփոխություն չէ, այն փոփոխության հնարավորություն է։ Խոսքը, իհարկե, պետության նշանակալի արդյունքների, հաջողությունների մասին է։ Ուրեմն՝ պետք է կարողանալ ռեալիզացնել այդ հնարավորությունը։

Նոր փուլի հոռետեսական  տարբերակը

Ա/  Անցումային փուլը շարունակվում է, մեզ չի հաջողվում այն կանգնեցնել

Բ/ «Հեռուստատեսային արդարադատությունը» շարունակվում է։ Իրավապահները շարունակում են լինել առաջին պլանում և  գործել՝ հանուն հանրային տրամադրությունների։

Գ/ Իշխանությունը փողոցից չի գնում պետական համակարգ և չի սկսում երկրում իրական խորքային բարեփոխումները, դժվար և էֆեկտիվ լուծումների փուլը։

Նոր փուլի լավատեսական տարբերակը

ա/ Կառավարության կազմի ռացիոնալ, «ոչ ժամանակավոր» ընտրություն, կադրային մտածված քաղաքականություն

բ/ հանրային, քաղաքական կյանքում կառուցողական մթնոլորտի ստեղծում, անցյալի հետ պայքարի փուլը փակելու և զարգացման տանող քայլեր

գ/ տնտեսական գրագետ կառավարում, ներդրումային հստակ քաղաքականություն, կայուն և վստահելի պետության իմիջի ձևավորում

Նոր փուլի ամենամեծ ռիսկը՝  միատարր  և ոչ կոմպետենտ կառավարում։ Որպես հետևանք՝ տնտեսական ձախողումներ, սխալներ Ղարաբաղի հարցում, պատերազմի վտանգ։

Նոր փուլի ամենամեծ ակնկալիքը՝ միտինգից դեպի գործ, թշնամանքից դեպի բոլոր կարող անհատների աշխատանք, Նոր Հայաստանի ստեղծում։

Ամփոփում

Դեկտեմբերի ընտրություններից հետո ինչ-որ բան, իհարկե, վերջանում է, բայց այն մի նոր՝ շա՛տ ավելի կարևոր փուլի սկիզբն է։ Էֆեկտիվ պոտենցիալը կկուտակվի կա՛մ իշխանության մեջ (մարդկանց և գաղափարների տեսքով), կա՛մ իշխանությունից դուրս՝ նոր միավորումներում, դահլիճներում, եթերում, փողոցում։ Բայց՝ ոչ ԱԺ-ում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սարգսյան․ Իրան-ԱՄՆ լարվածությունը կարող է արգելակել TRIPP նախագծի իրականացումըՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ»Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ»Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ»Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»ՔՊ վարչության նիստում քննարկվելու է Կոտայքի մարզպետի հարցը․ ով է թեկնածուն․ «Ժողովուրդ»39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ»Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի էԿենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է ՌուսաստանինԵրկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան. ՄանրամասներԻսպանիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իտալիայից ժամանողների համար ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանում Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երևանում՝ շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերելՄիջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի 20 զոհ և ավերված շենքեր. Կոլումբիայի արևմուտքը ցնցել է 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժը Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետՀիմա ես եմ փոխհատուցում պահանջում Իրանից․ Թրամփը նոր պահանջ է առաջ քաշել «Յաբլոկո» կուսակցությունը հեռացվեց Պետդումայի ընտրություններից (տեսանյութ)Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ)Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿոլումբիայումԻսպանիան պարզաբանել է, որ Սեուտա է մտել 80,000 միգրանտԳյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձելԻսրայելցիներին կոչ է արվել արյուն հանձնել՝ արյան պաշարները համալրելու համար«Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմBild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համար
Ամենադիտված