Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca
Սպորտ
Աշխարհի առաջնության ընթացքում Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ստացել է մահվան երկու կոնկրետ սպառնալիք, որոնք կապված են եղել ռումբերի և հրազենի կիրառման հետ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը՝ հղում անելով ՀԲՖ-ի (FBI) արտահոսքին։
Ըստ ոստիկանական զեկույցների՝ առաջին դեպքը գրանցվել է հունիսի 27-ին՝ Դալասում կայանալիք խաղից առաջ, երբ չարագործը զանգահարել էր օդանավակայան՝ սպառնալով գրոհել մարզադաշտը Մեսսիին սպանելու նպատակով։
Երկրորդ դեպքում կասկածյալը սոցցանցերում գրել էր մարզադաշտում Մեսսիին պայթեցնելու մտադրության մասին։ Երկու դեպքում էլ իրավապահներն օպերատիվ միջոցներ են ձեռնարկել, սակայն որևէ վտանգավոր առարկա չեն հայտնաբերել։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է