Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը
Սպորտ
2026 թվականի նոյեմբերի 2-ից 6-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում կանցկացվի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանը։
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը՝ 9 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-ից 6-ը՝ 13 խաղափուլով:
Մաղթում ենք հաջողություն մեր շախմատիստներին»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան