Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Իրան
Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ համաձայն Իսլամական Հանրապետության առաջնորդի արձակած հրամանագրի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հաշվի առնելով գեներալ-լեյտենանտ Աբդոլ-Ռահիմ Մուսավիի նահատակությունը, ինչպես նաև Ձեր ակնառու ծառայությունն ու արժեքավոր փորձը՝ ես Ձեզ նշանակում եմ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ», — ասված է Խամենեիի հրամանագրում։
Խամենեիի հրամանագրի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Քիումարս Հեյդարին նշանակվել է Աբդոլլահիի տեղակալ։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է