ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել 

«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը

Հայկական Մամուլ


«Հրապարակ»-ը գրում է.

.«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվելու փաստը երեկ աժիոտաժ էր առաջացրել ոչ միայն ընդդիմադիր որոշ շրջանակներում, այլեւ հենց իշխող թիմում, որի, ըստ էության, բարի կամքի արդյունքում Վարդեւանյանը գաղտնի քվեարկության արդյունքում դարձավ խորհրդարանի երրորդ փոխխոսնակը։ Սա Դոնթի բանաձեւի եւ Սահմանադրության պահանջն է, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ընդդիմադիրներին վերահսկողական լծակներ են տրվում, ըստ Սահմանադրության` մշտական հանձնաժողովների նախագահների եւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնների տեսքով։

Հաշվի առնելով նախորդ խորհրդարանի փորձը, երբ իշխանությունն ու ընդդիմությունը շուն ու կատու էին, եւ իրադարձությունների բերումով ինչ-որ պահից ընդդիմադիրները հրաժարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունից, իսկ իշխող մեծամասնությունը, անձնական համակրություններից ելնելով, բազմակի փորձով տապալում էր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելը, ընդդիմադիր որոշ շրջանակների մոտ Արամ Վարդեւանյանին առաջին փորձից ընտրելը հերթական քննադատությունների դաշտը բացեց, թե` «ուժեղների» եւ իշխանականների միջեւ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ կան, եւ դրանց արդյունքում է Վարդեւանյանն անարգել հայտնվել ԱԺ նախագահությունում։

Բանն այն է, որ եթե ՔՊ-ականները կողմ չքվեարկեին, ընդդիմադիր երկու ֆրակցիաները միասին բավարար ձայներ չունեին ընտրելու համար, ուստի ՔՊ-ն հայտարարեց, թե քաղաքական որոշում ունեն, եւ իրենցից 13 պատգամավոր կողմ կքվեարկի Վարդեւանյանի թեկնածությանը։ Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ թեպետ իրենք որեւէ եւ հատկապես սահմանադրական պարտավորություն չունեն՝ կողմ քվեարկելու, բայց քանի որ կառուցողական եւ բարեկիրթ փոխհարաբերությունների կողմնակից են, ուստի չեն տապալի ընդդիմադիր գործընկերոջ ընտրությունը։
Իսկ իշխանական թիմում կրքերն ավելի էին եռում, իհարկե, ոչ թե շարքային ուսապարկերի, այլ իրենց ուսապարկերից վեր դասող պատգամավորների շրջանում։ Մենք տեղեկացանք, որ հարցը ֆրակցիայում չի քննարկվել եւ կոնսենսուսով չի ընդունվել: Նաեւ տեղեկացանք, որ քիչ չեն եղել ՔՊ-ականներ, որոնք կտրականապես դեմ են եղել Վարդեւանյանին ձայն տալուն, հենց այն պատճառով, որ հայտարարում են, թե «Ուժեղ Հայաստանն» «ընտրակեղծիքների» արդյունքում է մտել խորհրդարան, «գնել կամ գողացել է ժողովրդի քվեն», իսկ հիմա, փաստորեն, իրենք կողմ են քվեարկում «ընտրագողերի թեկնածուին»՝ լեգիտիմացնելով նրանց։

Մեզ ասացին, որ այս քննարկումները վերջ է դրել վերեւից իջեցված հրահանգը` ֆրակցիայի ղեկավար Արուսյակ Մանավազյանը փոխանցել է առաջնորդի պատգամը եւ ընտրել է, թե ովքեր պետք է մասնակցեն Վարդեւանյանի քվեարկությանը` պահանջվող կողմ ձայներն ապահովելով։ Սա շատ նման է 2018 թվականի մայիսի 8-ի քվեարկությանը, երբ ՀՀԿ-ն ապահովեց Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալու համար անհրաժեշտ ձայների քանակը: Եվ ընտրված պատգամավորները խելոք գնացել ու քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Ավելին, մեր աղբյուրներն անգամ կասկածներ ունեն, թե ինչու նման որոշում կայացվեց` այն դեպքում, երբ Արամ Վարդեւանյանի հարցի քննարկումը խորհրդարանում առանձնապես հարթ չընթացավ, նրան մեղադրեցին է՛լ «սատանայի փաստաբանության», է՛լ «Օսկար» մրցանակի հավակնելու` դերասանության, է՛լ ջուր ծեծելու եւ հարցերին չպատասխանելու, կարատեիստ լինելու եւ այլնի մեջ։ Ավելորդ է հիշեցնել, թե նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները գոտկատեղից ներքեւ ինչ հարվածներ էին հասցնում «ուժեղներին», ինչ տիպի այլանդակ հակաքարոզչություն էին անում՝ սուտ տեղեկատվությամբ համեմված։

Ըստ ՔՊ-ական աղբյուրի՝աշնանը բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում, եւ ընդդիմությանը նման ժեստ անելով կամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, նրանց նկատմամբ բարի կամք դրսեւորելով, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս ունի նրանց դուրս բերել ռադիկալ դիրքերից եւ ավելի կառուցողական փոխգործակցության դաշտ բերել` նվազեցնելով նրանց հաղթելու շանսերը։

Մի քանի գործոն եւս կա. Ռուսաստան վերջին այցից հետո Փաշինյանին կոշտ զգուշացումներ են արել ու ժամանակ տվել` կա՛մ պետք է կողմնորոշվի, թե ուր է տանում երկիրը, կա՛մ սկսելու են ռեպրեսիաների նոր ու դաժան փուլ, որը կարող է կաթվածահար անել ոչ միայն նրա իշխանությունը, այլեւ երկիրը։ Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է մի քիչ թուլացնել ռուսամետ ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ հույս ունենալով, որ այդ փուլում նրանք հանդես կգան ոչ այնքան ռադիկալ դիրքերից եւ ակամայից կամուրջ կդառնան իր եւ ՌԴ իշխանությունների միջեւ։ Եվ մի հանգամանք էլ. Արեւմուտքն արդեն լավ չի վերաբերվում ընդդիմադիր դաշտի նկատմամբ այս վայրի հալածանքներին, եւ 2021-26 թթ․ խորհրդարանում ընդդիմության հանդեպ կոշտ վերաբերմունքը, ըստ ամենայնի, դրական գնահատականի չի արժանացել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ Երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4–րդին էին սպասում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջՌուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՎահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքովՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Գիտնականը նշել է՝ որ սև խոռոչներն են Տիեզերքում ամենատարածվածը«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվեց«88» սուպերմարկետների ցանցի գործունեության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ) Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվելՀայտնի է դարձել Կադիրովի որդու դերը Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունումՏիմատիի սիրելին սափրել է մեկ տարեկան դստեր մազերը և կոշտ պատասխանել քննադատություններինՀայաստանի դեմ կիրառված իսրայելական LORA հրթիռները փորձարկվել են գերմանական ռազմանավիցՀայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ ԶելենսկունՋուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԱրտակարգ դեպք՝ «Volkswagen»-ը բռնկվել է․ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարանՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Նարեկ Նալբանդյանը հերքել է Փաշինյանի ընտանիքի հետ որևէ կապ ունենալու մասին տեղեկություններըՍարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ«Պրեմիեր լիգայի հարկը» հասել է £20 միլիոնի․ եվրոպական ակումբները մտահոգված են«Առանց աջակցության Հայաստանին «կուլ կտան»»․ ՌԴ Պետդումայում կոչ են արել չհրաժարվել Գյումրիի ռուսական ռազմաբազայիցՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցերՀայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ«Արեգակը քնած է»․ աստղագետները հայտնել են չափազանց ցածր ակտիվության մասինՊուտինը զգուշացրել է տնտեսություն չափազանց մեծ ծավալի գումարներ ուղղելու վտանգի մասինՍևան-Մարտունի ճանապարհին բախվել են 2 Opel-ներ․մեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի․ կան վիրավորներ40 քաղաքացուց 7.9 մլն դրամի գողության գործով մեղադրյալը կալանավորվել էԴատավորները ուղիղ հրահանգների ու սպառնալիքների տակ են․ Լևոն Քոչարյան
Ամենադիտված