Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը 

Լրագրողի սպանությունը լուրջ գլխացավանք է դառնում Սաուդյան Արաբիայի համար

Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախորդ շաբաթ հրատապ առաքելությամբ մեկնեց Սաուդյան Արաբիա և Թուրքիա՝ պարզելու Washington Post թերթի թղթակից, արմատներով թուրք սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի անհետացումը: Լրագրողը, ով հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ քննադատությամբ, հոկտեմբերի 2-ին անհետացել էր Ստամբուլում թագավորության հյուպատոսություն մտնելուց հետո: Տեսախցիկների արձանագրությունները վերծանելուց հետո պարզվել էր, որ լրագրողը հյուպատոսարանից դուրս չի եկել, իսկ թուրք բարձրաստիճան անանուն պաշտոնյաներն ավելի ուշ հայտարարել էին, որ Խաշոկջին դաժանաբար սպանվել է Սաուդյան Արաբիայից ժամանած 15 հատուկ ծառայողների կողմից, որոնք, ըստ New York Times կայքի, կապված են սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ:  Կասկածյալներից մեկը՝ Մաշալ Սաադ Ալ-Բոստանին, հայրենիք վերադառնալուց հետո մահացել է Էր-Ռիադում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Հոկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիան պաշտոնապես ընդունեց, որ լրագրողը մահացել է հյուպատոսությունում տեղի ունեցած քաշքշուկի պատճառով, սակայն ըստ սաուդցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Խաշոկջիին պարզապես խեղդել են:

Խաշոկջիի սպանությունը լարված է պահում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները,  որոնք,  ինչպես Պոմպեոյի հանդիպման ժամանակ բնութագրել էր արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, «շատ ամուր են և հին»: Չնայած Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից է Մերձավոր Արևելքում՝ հատկապես Իրանի դեմ վարվող քաղաքականության ոլորտում, երկու երկրները փոխադարձ տնտեսական շահեր ունեն առևտրի, սպառազինության և էներգակիրների վաճառքի բնագավառում, այդուհանդերձ ամերիկացի օրենսդիրները կոշտ դիրքորոշում են որդեգրել՝ Թրամփին կոչ անելով պատժամիջոցներ կիրառել թագավորության դեմ: Ըստ ԱՄՆ նախագահի՝ թեև պատժամիջոցները հնարավոր տարբերակ են, բայց զենքի մատակարարման դադարեցումը ավելի շատ կվնասի ԱՄՆ-ին, քան թագավորությանը:  

Խաշոկջիի գործը բացահայտելու փաստով շահագրգիռ էր նաև Թուրքիան: Թուրքական լրատվամիջոցների ձեռքում հայտնված ձայնագրություններից, որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Խաշոկջին արել էր Apple ժամացույցի միջոցով, պարզ էր դարձել, որ լրագրողը դաժանաբար սպանվել է, նրա մարմինը՝ մասնատվել: Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը խոստացել է լրագրողի սպանության շուրջ բացահայտումներ անել հոկտեմբերի 23-ին Միլլի մեջլիսում (խորհրդարանում):  

Washington Post-ի լրագրողի սպանությունը բացասական հետևանքներ է թողել թագավորության հեղինակության վրա. հոկտեմբերի 23-25-ը Էր-Ռիադում կայանալիք Future Investment Initiative համաժողովին մասնակցելուց հրաժարվել են ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ֆինանսների նախարարները, Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հեղինակավոր մի շարք կազմակերպություններ, բանկեր և լրատվամիջոցներ: Եվրոպացի և ամերիկացի ներդրողներն իրենց միջոցները դուրս են հանել Սաուդյան Արաբիայի ֆոնդային շուկայից, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կկասեցնի զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային, մինչև չպարզվի Խաշոկջիի սպանության մանրամասները: Սաուդյան Արաբիայից պաշտոնական ու մանրամասն բացատրություն են պահանջում նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան:

Հարկ է նշել, որ Խաշոկջին Սաուդյան Արաբիայից հեռացել է 2017թ, երբ թագավորությունում ձերբակալեցին նրա մերձավորներին: Լրագրողը վերջին տարիներին բազմիցս քննադատել էր Սաուդյան Արաբիայի թագավորին և հատկապես գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանին՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի կողմից Կանադայի և Կատարի նկատմամբ վարվող քաղաքականությամբ, Եմենի պատերազմով և այլն: Նա իր լրագրողական կարիերայի սկզբում մոտ էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենադիտված