Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Աշխարհ
Նյու Յորքի նահանգում գտնվող ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտպայթուցիկ են հայտնաբերել: Այս մասին իր կայքում հայտնել է The New York Times պարբերականը։
Նշվում է, որ դեպի վայր են ժամանել սակրավորներ, որոնք սարքի կառավարվող պայթեցում են իրականացրել: Բեդֆորդ քաղաքի և Ուեսթչեսթեր օկրուգի իշխանությունները հրատարակությանը տեղեկացրել են, որ սկսել են պարզել պայթուցիկ սարքի տեղադրման հանգամանքներն ու դրդապատճառները: Պայթուցիկ սարքի տեսակը դեռևս չի նշվում։
ԶԼՄ–ները չեն հաղորդում, թե արդյոք Սորոսը տանն է եղել, երբ հայտնաբերվել է պայթուցիկ սարքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)