102-ամյա ավստրալիացուն ձերբակալել են սեռական հանցագործության համար
Աշխարհ
Ավստրալիայում 102-ամյա տղամարդը, որն ապրում է ծերանոցում, ձերբակալվել է 94-ամյա կնոջ նկատմամբ իրականացրած սեքսուալ հանցագործության համար։
Ոստիկանության աշխատակիցներին երեքշաբթի օրը, միջադեպից հետո կանչել են Սիդնեյի արվարձանում գտնվող ծերանոց, որտեղ ապրում են հանցագործն ու նրա զոհը։
Կասկածյալ թոշակառուին մեղադրանք է առաջադրվել անհարիր հարձակման համար՝ ծանրացուցիչ հանգամանքներով։
Բռնարարին մինչև յոթը տարվա ազատազրկում է սպառնում։ Ներկայումս նրան բաց են թողել գրավի դիմաց, նախքան դատական նիստը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)