Ղրղզստանում հարբած տղամարդը ձիու վրա մտել է սուպերմարկետ
Աշխարհ
Ղրղզստանի Տոկմոկ քաղաքում հարբած տղամարդը ձիու վրա նստած մտել է սուպերմարկետ: Այս մասին հայտնում է Sputnik-ի ղրղզական ծառայությունը:
Ականատեսները տեղի ունեցածը նկարահանել են և տեղադրել համացանցում:
Իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել անձի ինքնությունը: 39-ամյա տղամարդը նրանց հայտնել է, որ այդ պահին հարբած է եղել և զղջում է կատարվածի համար:
Նա ստիպված է եղել մոտ 80 ԱՄՆ դոլար տուգանք վճարել կարգը խախտելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ