Փարթամ կանայք կդառնան Ուգանդայի տուրիստական տեսարժանությունը
Աշխարհ
Ուգանդայի զբոսաշրջության նախարարությունը երկրի փարթամ ու գրավիչ կանանց ներառել է տուրիստական տեսարժանությունների ցուցակում՝ հյուրեր գրավելու համար: Այդ մասին հայտնել է Daily Monitor-ը: Երկրի զբոսաշրջության նախարար Գոդֆրի Քիվանդան հայտարարել է «Միսս Փարթամ Ուգանդա» կոչվող գեղեցկության մրցույթի մեկնարկի մասին, որի եզրափակիչ փուլի մասնակիցները կորոշվեն հունիսին:
«Մենք, բնականաբար, ունենք գեղեցիկ կանայք, որոնց հաճելի է նայելը: Իսկ ինչու՞ մենք նրանց չօգտագործենք մեր տուրիստական ինդուստրիան առաջ տանելու համար»,- ասել է Քիվանդան՝ մատնացույց անելով գեղեցկության մրցույթի մասնակիցներին: Կառավարական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջությունն արժութային մուտքերի գլխավոր աղբյուրն է Ուգանդայի համար, երկիրն անցյալ տարի 1,4 միլիարդ դոլար է վաստակել այդ ճյուղի շնորհիվ: Զբոսաշրջիկների մեծ մասն Ուգանդա է այցելում, որպեսզի ուղեւորություն կատարի ազգային բնայգում, տեսնի Նեղոս գետը, խառնարանային լճերն ու լեռները եւ տեղական կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչներին՝ գորիլաներին, թռչուններին եւ այլ կենդանիների: Պարարտ կանանց օգնությամբ նախարարությունը հույս ունի գրավելու էլ ավելի շատ զբոսաշրջիկների եւ ավելացնելու եկամուտները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում