Փարիզում Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Նոր Զելանդիայի ահաբեկչության զոհերի
Աշխարհ
Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր կեսգիշերին կանջատվեն` ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության 49 զոհերի:
«Այսօր կեսգիշերին Փարիզը կհանգցնի Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Նոր Զելանդիայում զոհերի հիշատակի: Մենք բոլորս միասնական ենք», - գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր Նոր Զելանդիայում Բրենթոն Տարանտ անունով Ավստրալիայի քաղաքացին LIVE ռեժիմով մտել է Նոր Զելանդիայի Քրայսչըրչ քաղաքի Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ ու գնդակահարել 40 հոգու: Հայտնի է, որ հարձակման ժամանակ մզկիթներից մեկում 300 մարդ է գտնվել: Երկու մզկիթներում իրականացված հրաձգությունից հետո տղամարդը իր մեքենայով փորձել է հեռանալ, սակայն շուտով բռնվել է իրավապահների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)