Facebook-ը հեռացրել է Նոր Զելանդիայի մզկիթում հրաձգության 1.5 մլն տեսանյութ
Աշխարհ
Facebook-ը հեռացրել է 1.5 մլն տեսագրություն, որոնցում երեւում էր նորզելանդական Քրայսթչերչում կրակահերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Նոր Զելանդիայում ընկերության ներկայացուցիչ Միա Գարլիքի հայտարարությանը:
«Առաջին 24 ժամերի ընթացքում մենք հեռացրել ենք հարձակման 1.5 մլն տեսագրություն ամբողջ աշխարհում, որոնցից 1.2 մլն-ը արգելափակվել են վերբեռնման պահին»,-ասվում է Գարլիքի հայտարարության մեջ:
Ուրբաթ Քրայսթչերչի (Հարավային կղզի) երկու մզկիթներում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով, ըստ ոստիկանության վերջին տվյալների, զոհվել է 50 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ահաբեկչություն է անվանել տեղի ունեցածը: 28-ամյա Բրենթոն Թարանթին մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ. շաբաթ դատարանը երկարաձգել է նրա կալանքը մինչեւ ապրիլի 5-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)