Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում 

Ինչպիսին է ձյունը Մարսի վրա

Գիտություն և Մշակույթ

Մարսը հետազոտող Mars Global Surveyor ուղեծրային տիեզերակայանից ստացված տվյալների հսկայական քանակության ամբարման արդյունքում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են մարսյան ձյան վերաբերյալ բավականին ուշագրավ փաստեր։

Նախքան օդում դանդաղորեն տեղացող փաթիլներ պատկերացնելը, հարկ է իմանալ, որ մարսյան ձյունը ոչնչով նման չէ այն ձյանը, որը սովոր ենք տեսնել Երկրի վրա։

Մարսի մթնոլորտը մեծամասամբ բաղկացած է ածխաթթու գազից, և փաթիլները գոյանում են հենց CO2-ից։ Դրանք չոր սառույցի մանր մասնիկներ են, այնքան մանր, որ մոտավորապես մեր արյան կարմիր գնդիկների չափ են։ Եթե ձեզ բախտ վիճակվի դիտել ձնգալը Մարսի վրա, այն ավելի շատ կհիշեցնի մառախուղ։

NASA-ի Mars Global Surveyor գիտահետազոտական կայանի և Մարսյան հետախուզական արբանյակի ընձեռած տվյալների օգտնությամբ գիտնականները պարզել են, որ մոլորակի հարավում կազմավորվող ձյունը 50 տոկոսով ավելի խոշոր է, քան հյուսիսայինում։ Սա կախված է նաև տարվա եղանակից. ձմեռվա ընթացքում CO2-ի ամպերը, ինչպես Երկրի վրա, տեղաբաշխվում են ստորին լայնություններում։

Ինչպե՞ս են գիտնականները կարողացել չափել Մարսի բևեռային շրջաններում ձյան քանակությունը։ Սա հաջողվել է իրագործել՝ հենվելով սեզոնային գրավիտացիոն տարբերությունների վրա, ինչը հնարավոր է եղել ֆիքսել ուղեծրային արբանյակների միջոցով։ Տարվա ընթացքում Մարսի գրավիտացիայի թեթև տատանումներն ազդում են ձյան կազմավորման վրա։

Հետազոտությունները, սակայն, այս ամենով չեն ավարտվել։ Լավ հասկանալով մթնոլորտային պայմանները և ձնգալի զանգվածը՝ ասպիրանտ Ռենյու Հուն (Renyu Hu)՝ Journal of Geophysical Research պարբերականում տպագրված մի շարք հետազոտությունների ղեկավարը, կարողացել է պարզել CO2-ից բաղկացած մարսյան ձյան սառույցի մասնիկների չափերը։ Մոլորակի հարավային շրջաններում փաթիլները հասնում են 8-22 միկրոնի, հյուսիսայիններում՝ 4-13 միկրոնի։

Մարսը հետազոտող արբանյակներն օրական Երկիր են հաղորդում տվյալների հսկայական քանակություն, որը գիտնականներն աստիճանաբար կցում են միմյանց, ուսումնասիրում են մանրամասները և կատարում նորանոր հայտնագործություններ։

Այժմ, երբ հետազոտողներն իմացան, թե ինչ է իրենից ներկայացնում ձյունը Մարսի վրա, նրանք կարող են զարգացնել իրենց պատկերացնումները մոլորակը շրջապատող փոշու բնույթի մասին, քանի որ սառույցը խտանում է արդեն առկա մասնիկների շուրջ. վերջիններիս դերում հանդես է գալիս հենց մարսյան փոշին։

«Ինչպիսի՞ փոշի է անհրաժեշտ, որ այդ փոխակերպումը տեղի ունենա», հարց է տալիս Հուն։ «Պե՞տք է արդյոք, որ այն մանր լինի, թե՞ գուցե անհրաժեշտ է, որ դրանք պատված լինեն սովորական ջրով՝ նպաստելու համար ամպերի գոյացմանը»։

Գիտնականները դեռևս մտածում են այս հարցերի շուրջ։ Պարզ է, սակայն, որ Կարմիր մոլորակը դեռ բազմաթիվ գաղտնիքներ ունի, որոնք, հնարավոր է՝ մոտ ժամանակներում արագորեն քողազերծվեն։ 

Աղբյուրը՝ news.discovery.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Ամենադիտված