Շուրջ հարյուր սատկած շնաձկներ են հայտնվել Մեծ Բրիտանիայի ափերին
Աշխարհ
Շուրջ հարյուր սատկած շնաձկներ են հայտնվել Քարմարթենշիրի կոմսության Բարի-Պորտ վալիական քաղաքի ափին: Տեղի ունեցածի տեսանյութին ուշադրություն Է դարձրել տեղական Media Wales հրատարակությունը:
Ականատեսը հոլովակ Է հրապարակել Facebook-ի իր Էջում եւ նշել, որ գիշատիչների մոտավորապես հարյուր լեշ Է հաշվել: «Ինչ տխուր տեսարան Է,- գրել Է կինը:-Ինչ-որ մի պահի ես դադարեցի դրանք հաշվել, քանի որ յուրաքանչյուր նոր ալիք Էլ ավելի շատ լեշ Էր բերում»:
Ծովային ֆաունայի պահպանության ընկերության ներկայացուցիչը կարծում Է, որ կադրերում պատկերված Է եվրոպական կունյա շնաձուկը: Նրա խոսքով՝ այդ տեսակը առավել տարածվածն Է Ուելսի առափնյա ջրերում: Ծովային գիշատիչների մեծամասնությունը լողաթեւեր չուներ: Ըստ հրատարակության տեղեկատվության, որսագողերը հաճախ են որսում շնաձկներին, կտրում են դրանց լողաթեւերը եւ բաց թողնում: Վիրավոր ձուկը, լողալու ուժ չունենալով, ընկղմվում Է ջրի տակ եւ ծովի խորքերում կեր դառնում մյուս կենդանիների համար:
Ավելի ուշ լողաթեւերն օգտագործում են շնաձկով ապուրներ պատրաստելու մեջ կամ դրանք վաճառում են չինական շուկայում, որտեղ դրանցից բժշկական պատրաստուկներ են ստանում: Նման գործողությունների հետեւանքով տարեկան մոտավորապես հարյուր միլիոն շնաձուկ Է սատկում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ