Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա
Քաղաքական
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա: Նա ինքնաթիռով վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում, հայտնում է «112 Ուկրաինա»-ն:
Սաակաշվիլիին դիմավորել են լրագրողներն ու իր «Նոր ուժերի շարժում» կուսակցության գործընկերները:
Նրան դիմավորողները վանկարկել են՝ «Միշա, Միշա», «Փառք Ուկրաինային» և լուսանկարվել նրա հետ: Հնչել է նաև Ուկրաինայի օրհներգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալություն էր հայտնել Զելենսկիին Ուկրաինայի քաղաքացիությունն իրեն վերադարձնելու համար:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ