Թրամփը խոսել է Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է օրերս մամուլում տարածված տեղեկատվությանը, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանված եղբայր Կիմ Չեն Նամը տեղեկատվություն է փոխանցելիս եղել Ամերիկյան գաղտնի ծառայությանը:
The Wall Street Journal պարբերականի հոդվածում նշվում էր, որ Կիմ Չեն Նամը պարբերաբար տեղեկատվություն է փոխանցելիս եղել նաև Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, փոխարենը՝ նրան ու նրա ընտանիքին պետք է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերեին ու պաշտպանեին:
Տեղեկատվություն կա, որ Կիմ Չեն Նամը մեկնել էր Մալազիա, որտեղ պիտի հանդիպեր Կենտրոնական Հետախուզական վարչության աշխատակցին, սակայն ճանապարհին սպանվել էր: Թրամփը հերքել է իր մասնակցությունը այդ ամենին և ասել, որ հնարավոր ինֆորմացիայի փոխանցումից տեղյակ չէ: Նա նաև հավելել է, որ շուտով հնարավոր է կրկին հանդիպի Կիմ Չեն Ընին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն