Մահացել Է «Դոնիա Բարբարա» սերիալի դերասանուհի Էդիտ Գոնսալեսը
Աշխարհ
Մահացել Է մեքսիկացի դերասանուհի Էդիտ Գոնսալեսը, որը հայտնի Է «Վայրի վարդը» (Rosa salvaje, 1987-1988) սերիալում Լեոնելա Վիլյարեալի դերով: Հունիսի 13-ին այդ մասին հայտնել Է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանուհու մահվան պատճառ Է դարձել քաղցկեղը, որի դեմ նա պայքարում Էր վերջին երեք տարվա ընթացքում: Էդիտ Գոնսալեսն ուներ ամուսին եւ դուստր: Դերասանուհին նաև նկարահանվել Է «Հարուստները նույնպես լաց են լինում», «Վայրի սիրտը» և բազմաթիվ այլ սերիալներում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն