Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել
Աշխարհ
Նիգերիայում պայթյունների հետևանքով զոհվել է 30, տուժել 39 մարդ: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ պայթյունները կազմակերպել և իրականացրել է 3 մահապարտ-ահաբեկիչ:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Կոնդուգա քաղաքում՝ մարդաշատ վայրում, երբ քաղաքացիները դիտում էին ֆուտբոլային խաղ: Պայթյունը տեղի ունեցել նրանցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
CNN-ը տեղեկացնում է, որ պայթյունները կազմակերպողներից երկուսը աղջիկներ են: Տարիքը դեռ չի հրապարակվում:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ որևէ կազմակերպություն չի ստանձնել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)