Ֆրանսիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ֆրանսիայի արևմտյան շրջանում հունիսի 21-ին 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է The Independent-ը՝ գրեթե ողջ երկիրը ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բրեսյուիր քաղաքի մոտակայքում:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են ողջ երկրի տարածքում, մասնավորապես՝ Լե Մանում, Նանտում, Ռենում, Կաննում, Բորդոյում և Նորմանդիայում: Ներկա պահին տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն