Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ
Աշխարհ
«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Նիգերիայի Բորնո նահանգում, որի հետևանքով առնվազն 20 մարդ զոհվել է: Այս մասին հաղորդել է Daily Trust թերթը:
Թերթը գրել է, որ զինյալները հարձակվել են Դամասակից 50 կմ հեռավորության վրա գտնվող Նգամգամ գյուղի բնակիչների վրա: Հարձակման հետևանքով ողջ մնացածներից շատերը լքել են գյուղը:
«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման գրոհայինները հանդես են գալիս հանուն Նիգերիայի հյուսիսում անկախ պետության ստեղծման, որը բնակեցված է առավելապես մահմեդականներով, ինչպես նաև նպատակ ունեն հյուսիսային շրջաններից վտարել բոլոր քրիստոնյաներին եւ հեթանոսներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)