7 երկրի պատվիրակություն լքել է ԵԽԽՎ-ն
Աշխարհ
Ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո ԵԽԽՎ-ն լքել են 7 երկրների պատվիրակություններ՝ Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Սլովակիա, Էստոնիա եւ Վրաստան:
7 երկրի պատվիրակությունները նստաշրջանը լքել են այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները։
Պատվիրակությունները նշում են, որ ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումը հակասում է ԵԽ արժեքներին եւ կանոնադրությանը:
Ավելի ուշ Գերագույն ռադայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ Իրինա Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տվյալ տեքստն ու գրել, որ այն ստորագրել են 7 երկրների պատվիրակությունները:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերադարձնելուց անմիջապես հետո Ուկրաինայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն վերցրել է խոսափողը ու հայտարարել, որ իրենք հեռանում են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)