Պեկինում կառուցվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը
Աշխարհ
Պեկինում ավարտվել է աշխարհում ամենախոշոր «Դասին» միջազգային օդանավակայանի կառուցումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով քաղաքի իշխանություններին:
Օդանավակայանի կառուցման նախագծի ղեկավար Լի Ցզյանհուան պատմել է, որ «Դասինը» ոչ միայն օդանավակայան է, այլ նաեւ Չինաստանում խոշորագույն տրանսպորտային հաբ է, որը կառուցելու համար ներդրվել է շուրջ 60 միլիոն դոլար:
1 միլիոն քառակուսի մետր մակերեսով «ոսկե փյունիկի» տեսքով եւ մեկ տերմինալ ունեցող օդանավակայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերի 30-ին՝ ՉԺՀ-ի ստեղծման 70-ամյակի նախօրեին:
Նոր օդանավակայանը կունենա 4 թռիչքուղի, տարեկան այն կկարողանա ընդունել մինչեւ 620 հազար չվերթ: Նախագիծը նախատեսում է, որ 2025 թվականին օդանավակայանի թողունակությունը կարող է կազմել 72 միլիոն մարդ: Դեռ ավելին, 2025 թվականին նոր օդանավակայանը պետք է սպասարկի տարեկան մինչեւ 2 միլիոն բեռ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)