Իսպանիան Իրանին կոչ է արել կրճատել հարստացված ուրանի պաշարները
Աշխարհ
Իսպանիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել այն մասին, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, և կոչ է արել պահպանել ատոմային էներգետիկայի հետ կապված միջազգային պայմանավորվածությունները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Իսպանիայի կառավարությունը մտահոգությամբ է ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի զեկույցը, ըստ որի, Իրանը գերազանցել է միջուկային համաձայնագրով թույլատրված հարստացված ուրանի պաշարները»,- ասված է
Իսպանիայի կառավարությունը Իրանի իշխանություններին կոչ է արել նվազեցնել հարստացված ուրանի պաշարը մինչև պայմանագրով հաստատված մակարդակը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)