Միցոտակիսը երդվեց որպես Հունաստանի վարչապետ
Աշխարհ
Խորհրդարանական ընտրություններում հաղթած աջ կենտրոնական «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի երդվեց որպես Հունաստանի վարչապետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հունական ERT պետական հեռուստատեսությանը։
Միցոտակիսը երդվել է հավատարիմ մնալ սահմանադրությանը եւ երկրի օրենքներին, ինչպես նաեւ ծառայել հույն ժողովրդի շահերին։ Արարողությունը տեղի էր ունենում նախագահական պալատում, պետության ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ։
Մինչ այդ նախագահը Միցոտակիսին տվել էր կառավարություն ձեւավորելու մանդատ։ Դրա կազմը, ինչպես սպասվում է, կհայտարարվի երկուշաբթի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)