Իսպանիայում 320 գնացքների չվերթներ են չեղարկվել գործադուլի պատճառով. El Pais
Աշխարհ
Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով: Այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:
Գործադուլը, որը պետք Է ավարտվի տեղական ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով 01:00-ին), կազմակերպում Է Աշխատանքային հանձնաժողովների արհմիութենական համադաշնությունը: Գործադուլը կանդրադառնա մեծ արագության գնացքների, հեռընթաց և տարածաշրջանային գնացքների երթևեկության վրա: Իսպանիայի իշխանությունները երկաթուղային ծառայություններին պարտավորեցնում են պահպանելու ծառայությունների նվազագույն մակարդակը՝ չնայած գործադուլին: Renfe-ի աշխատակիցները պահանջում են աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային օրվա կրճատում և աշխատավարձի բարձրացում: Գործարկուն այն ուղևորներին, որոնց պլանները խախտվել են գործադուլի պատճառով, առաջարկում են փոխել կամ վերադարձնել տոմսերն անվճար հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն