ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բագան. հազարավոր տաճարների հովիտը Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում» Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները 

Կա մի սահման, Արցախի ինքնուրույնության մի գիծ, որին շատ զգույշ պետք է մոտենալ. Վազգեն Մանուկյան

Հայաստան

Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու եւ Հայաստանին վերամիավորելու չմտածված կամ այլ խնդիրներ հետապնդող հայտարարությունները վտանգում են ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլեւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող «Արցախը Հայաստանի մարզ է», «Արցախը Հայաստան է» եւ նման այլ կարգախոսներով հայտարարությունները։

- Պարոն Մանուկյան, վերջերս իշխանությունների, քաղաքական եւ հասարակության որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվել մի օրակարգ, թե Արցախը Հայաստանի մարզ է կամ Արցախը Հայաստան է եւ այլն։ Ի՞նչ է դա նշանակում եւ ի՞նչ ենթատեքստեր է պարունակում։

- Առաջին հայացքից այդ հայտարարությունների մեջ կա հայրենասիրական պոռթկում, բայց իրականում այդ ամենի մեջ թաքնված են շատ բարդ քաղաքական խնդիրներ ու միտումներ։ Եթե հիշում եք, Արցախյան շարժումը սկսվեց ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նիստի որոշումով, որով Արցախը դիմում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, Հայաստանի ու Ադրբեջանի Գերագույն խորհուրդներին՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանի կազմի մեջ մտնելու համար։ Հետագա քաղաքական պայքարը, Արցախյան շարժումը բարձրացնում եւ փորձում էր լուծել այդ խնդիրը։

Նույնիսկ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի ու Արցախի խորհրդարանները համատեղ որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման վերաբերյալ։ Առաջին Գերագույն խորհուրդն ընտրելիս 11 պատգամավոր ընտրվեց Ղարաբաղի կողմից։ Այսինքն՝ ամբողջ պրոցեսն այդ ուղղությամբ էր գնում։ Բայց այն պահից, երբ Ղարաբաղյան հարցը դարձավ միջազգային քաղաքականության խնդիր եւ միջազգային հանրությունը սկսեց զբաղվել այդ խնդրով, արդեն հասկանալի դարձավ, որ միայն պատմական փաստարկները եւ Գերագույն խորհուրդների որոշումները դեռ բավարար չեն վերամիավորման համար։ Բանն ի՞նչ է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տեղի էր ունեցել բոլոր սահմանների վերաձեւավորում։ Եվրոպական քաղաքական իրողությունները վկայում էին, որ միայն ժողովրդի կամքը դեռ բավարար չէ մի տարածքը մյուսին միացնելու համար (1975 թ․ Եվրոպայում ստորագրվեց Հելսինկյան եզրափակիչ ակտը), բայց կարող է բավարար լինել անկախություն հռչակելու համար (ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներ, ինքնորոշման իրավունք, որով նաեւ Կոսովոն հռչակեց իր անկախությունը)։ Մի խոսքով, ամբողջ Եվրոպան թաղված է այս խնդիրների մեջ։ Երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, այնտեղ տեղի ունեցավ հանրաքվե, ձեւակերպվեց, որ Ղրիմը եղել է Ռուսաստանի պատմական տարածք եւ այլն, բայց ամբողջ Արեւմուտքը դեմ կանգնեց դրան ոչ միայն նրա համար, որ դեմ էր տրամադրված Ռուսաստանին, այլեւ Արեւմուտքի համար իսկապես դա շատ վտանգավոր նախադեպ էր, քանի որ կարող էր շղթայական ռեակցիա առաջացնել ամբողջ Եվրոպայում։ Եվ իսկապես նրանք շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին։

Եվ ահա, երբ Ղարաբաղյան հարցն արդեն միջազգային օրակարգում էր, ինչ-որ պահից սկսած՝ մեր կողմից այն օբյեկտիվորեն բաժանվեց երկու փուլի։ Սխեման հետեւյալն էր. առաջին փուլում, օգտվելով ժողովրդի ինքնորոշման իրավունքից եւ Խորհրդային Միության սահմանադրությունից, Արցախը դուրս է գալիս Ադրբեջանի կազմից, հռչակում է իր անկախությունը (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգերի ինքնորոշման իրավունքով անկախություն էին ստացել տասնյակ աֆրիկյան եւ ասիական պետություններ, ինչը հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից), որից հետո, արդեն իբրեւ երկու անկախ պետություններ, Հայաստանն ու Արցախը վերամիավորվում են։ Ըստ որում՝ բնական է, որ կարեւորում էինք Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որից հետո վերամիավորումը տեղի կունենար։ Բայց եթե նույնիսկ մենք չսպասեինք միջազգային ճանաչմանը, սկզբում կարող էինք ինքներս ճանաչել Արցախի անկախությունը, պայմանագիր կնքել, որից հետո վերամիավորման հարցը դնել, որը նախ պետք է որոշեր Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, ապա Հայաստանը իր խորհրդարանի միջոցով համաձայնություն տար։

Այսինքն՝ դա մի սխեմա էր, որը, ինչպես հետագայում պարզվեց, հարմար էր ոչ միայն միջազգային հանրությանը հասկանալի լինելու եւ միջազգային օրենքներին համապատասխանելու առումով, այլեւ պրակտիկ մեծ օգուտներ բերեց մեզ։ Ասեմ՝ ինչու։ Ե՛վ մեր երկրի երեք նախագահները, եւ՛ միջազգային հանրությունը, անկախ նրանից, թե Արցախն ինչ մասնակցություն ուներ բանակցություններին, հասկանում էին, որ առանց Արցախի եւ Արցախի ժողովրդի կամքի այդ հարցը լուծել հնարավոր չէ։ Այս առումով միջազգային հանրությանը ձեռնտու կլիներ, եթե Ղարաբաղն ինչ-որ իմաստով կորցներ իր ինքնուրույնությունը, որպեսզի, իրենց կարծիքով, Հայաստանի միջոցով կարողանային «հարցը լուծել»։ Դա բավականին կարեւորում էին հատկապես ամերիկացիները։ Հիշում եմ, երբ 1997 թվականին ես Վաշինգտոնում էի եւ հանդիպում էի տարբեր սենատորների հետ, այդ թվում եւ ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, վերջինս ինձ ասաց․ «Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղն է խոչընդոտը, իսկ Հայաստանին մենք կկարողանանք համոզել»։ Դե դա իր կարծիքն էր։ ԱՄՆ-ում նաեւ հետաքրքրվում էին, թե Ղարաբաղում ովքե՛ր են «խոչընդոտում հարցի լուծմանը»։ Արցախի ղեկավարության անուններ էին տալիս։ Դա շատ բնորոշ է ամերիկյան քաղաքականությանը։ Իրենք Իրաքի դեմ պատերազմ էին մղում, բայց պատերազմի թիրախը Սադամ Հուսեինն էր, Սիրիայում՝ Ասադը, Լիբիայում՝ Քադաֆին։ 

Ռուսաստանի հետ հակադրվելիս կարեւորում են Պուտինի անձը եւ այլն։ Այսինքն՝ ամերիկյան քաղաքականությունը միշտ անձնավորում է քաղաքական ուղղությունը եւ գտնում, որ տվյալ մարդուն հաղթելով՝ կարելի է լուծել խնդիրը։ Այս առումով շատ-շատերը կուզենային Ղարաբաղի ինքնուրույնությունը խեղճացնել, որպեսզի հնարավոր լիներ «հարցը լուծել»։ Եվ հիմա ակամայից մենք տեսնում ենք, որ նման մի պրոցես է գնում։ Իհարկե, Արցախը մեծ կախման մեջ է Հայաստանից թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական եւ թե՛ այլ առումներով։ Այդ կախվածությունը ձեւակերպված է գրավոր պայմանագրերով կամ ավանդական պայմանավորվածություններով։ Հիմա երբեմն տարբեր հարթակներից, տարբեր անձանց կողմից սպառնալիքներ են հնչում, որ եթե էդպես է, մենք չենք աջակցի Արցախին, է՛ս չենք անի, է՛ն չենք անի։ Դա ոչ միայն ազգային անբարոյականություն է, այլեւ ավելին՝ լրջորեն վնասում է մեր անվտանգությունը։

Բոլորս գիտենք, որ եթե Հայաստանը չաջակցի Արցախին, Արցախը չի դիմանա։ Չդիմանա Արցախը՝ չի դիմանա նաեւ Հայաստանը։ Տեսեք, թե այսօր մեր հակառակորդներն ինչ են ասում․ նրանք խոսում են ոչ միայն Ղարաբաղի մասին, նրանք խոսում են Երեւանի, Զանգեզուրի եւ ամբողջ Հայաստանի մասին։ Այսինքն՝ պահպանելու համար մեր անվտանգությունը եւ ներկա կարգավիճակը, պետք է նույն ձեւով շարունակենք Արցախին աջակցել։ Արցախում շատ ներքին հարցեր կան, որոնց, ըստ պայմանավորվածության, Հայաստանն իրավունք ունի միջամտելու եւ միջամտում է։ Բայց կա մի սահման, Արցախի ինքնուրույնության մի գիծ, որին շատ զգույշ պետք է մոտենալ։

Նորից եմ կրկնում՝ չի բացառվում, որ կգա մի պահ, երբ Հայաստանն առաջինը կճանաչի Արցախի անկախությունը, եւ Արցախը հանրաքվեի միջոցով ու Հայաստանի խորհրդարանի համաձայնությամբ կվերամիավորվի Հայաստանին։ Չնայած կարծում եմ, որ նույնիսկ այդ դեպքում Արցախը չի դառնա ուղղակի Հայաստանի մարզ, այլ կունենա շատ ավելի բարձր կարգավիճակ, քան ունեն մեր մարզերը։ Բայց այս պահին Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու եւ Հայաստանին վերամիավորելու չմտածված կամ այլ խնդիրներ հետապնդող հայտարարությունները վտանգում են ոչ միայն Արցախի հարցի լուծումը, այլեւ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է
Ամենադիտված