Սերգեյ Շոյգուն կմնա ՌԴ նոր կառավարության կազմում
Աշխարհ
ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն կլինի Ռուսաստանի նոր կառավարության կազմում: Այս մասին հայտնում է Լենտան։
Նշվում է, որ իր պաշտոնին կմնա նաև պաշտպանական արդյունաբերության համալիրի հարցերով փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Բորիսովը։
Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունը գլխավորել է 2012 թվականին: Ծառայության տարիների ընթացքում գլխավոր ձեռքբերումը եղել է բանակի վերազինումն ու զինծառայողների համար բնակարանների տրամադրումը: Նրա օրոք (2015-2018 թվական) Ռուսաստանը մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ