Ցյուրիխում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության եւ Դավոսի համաժողովի հակառակորդների միջեւ
Աշխարհ
Ցյուրիխում Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) հակառակորդները բախումների մեջ են մտել ոստիկանության հետ, ինչից հետո իրավապահները արցունքաբեր գազ, ջրնետ մեքենաներ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։ Այս մասին տեղեկացրել է շվեյցարական ոստիկանությունը։ Նրա տվյալներով՝ արմատական տրամադրված ցուցարարները այրվող շշեր են նետել ոստիկանների վրա, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։
Երեք մարդ կալանավորվել է։ Անցորդներից մեկն այրվածքներ է ստացել, բացի այդ, վիրավորվել է մեկ ոստիկան, երկուսը տեղափոխվել է հիվանդանոց։ Անկարգությունները տեղի են ունեցել իշխանությունների հետ համաձայնեցված «Ցյուրիխն ընդդեմ ՀՏՀ-ի» ակցիայի ընթացքում, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում