Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ են մշակել. Sina
Աշխարհ
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել է Sina լրատվական պորտալը:
Պորտալի տվյալներով՝ մեթոդը հաջողությամբ փորձարկվել է Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն): Նոր մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել է փրկել 53-ամյա տղամարդուն, որը գտնվում Էր օրհասական վիճակում: Հիմա նրա վիճակը կայունացել է եւ շարունակում Է բարելավվել: Ինչպես պնդում են բժիշկները, շուտով նրան կհանեն կարանտինից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում