Էրդողանի ելույթի ժամանակ պակիստանցի պատգամավորները հարվածել են սեղաններին (տեսանյութ)
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Պակիստանում է:
Պակիստանի պառլամենտի երկու պալատների համատեղ ժողովում պատգամավորները հետաքրքիր ձևով են արձագանքել Թուրքիայի առաջնորդի հայտարարություններին: Պակիստանցի պագամավորներն ի նշան համաձայնության՝ ծափահարելու փոխարեն հարվածել են սեղաններին:
Նախագահ Էրդողանն իր ելույթի ընթացքում եղբայրական երկիր է անվանել Պակիստանին: «Թուրքիայի և Պակիստանի միջև կապերի մակարդակը բնորոշ է միայն շատ նեղ կատեգորիայի երկրների հարաբերություններին: Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային խորքային կապեր, որոնք սկսվում են դարերի խորքից: Պակիստանը միշտ մոտ է եղել Թուրքիային, իսկ Անկարան աջակցում է Իսլամաբադին», - նշել է Թուրքիայի առաջնորդը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)