Թուրքական ավիահարվածների հետևանքով զոհվել են «Եզդիների պաշտպանական միավորում» խմբի հինգ անդամներ, այդ թվում հրամանատարը
Աշխարհ
Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ցավով տեղեկացա, որ թուրքական ավիահարվածների հետևանքով զոհվել են «Եզդիների պաշտպանական միավորում» պաշտպանական խմբի հինգ անդամներ, այդ թվում հրամանատար Զըրադաշտ Շինգյալը (Ղալաֆ Բափիր Մուրադ Սաադոուն) : Հրամանատարի հետ զոհվել է նաև նրա եղբայրը՝ Այման Սաադոունը: Իրաքի և Սիրիայի սահմանի մոտ գտնվող Սինունե բնակավայրի մոտակայքում է տեղի ունեցել դեպքը: Սինունեն գնտվում է Իրաքյան Քրդստանի և Իրաքի կռվախնձոր հանդիսացող տարածքում... Նշեմ, որ Զըրադաշտ Շինգյալը մեծ դեր և նշանակաթյուն է ունեցել Եզդիներին ԻՊ-ից պաշտպանելու գործում: Ցավակցում եմ եղբայր եզդիներին...»


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)