Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում 

Նեանդերթալցիների ազգակիցները ժամանակին շրջել են նաև Աֆրիկայում. ԴՆԹ-վերլուծություն

Գիտություն և Մշակույթ

Մարդկության ընտանիքը վերջերս հարստացել է մեկ այլ՝ առեղծվածային ճյուղով՝ Եվրոպայում դեռևս 30,000 տարի առաջ բնակվող ծանրաճակատ նեանդերթալցիների աֆրիկյան քույր-տեսակով, գրում է The Washington Post-ը։

Չնայած այս առեղծվածային մարդկանց ոչ մի բրածո ոսկոր չի պահպանվել, նրանք թողել են իրենց հետքը ժամանակակից աֆրիկացիների գեներում ԴՆԹ-ի օտարամուտ հատվածների տեսքով։

Գեների փոխանցման միայն մեկ հնարավոր ճանապարհ կա։ «Գենետիկոսները սիրում են բարեբանություններ, բայց մենք խոսում ենք պարզապես սեքսի մասին»,- ասել է Սիեթլում Վաշինգթոնի համալսարանի աշխատակից Ջոշուա Էքին (Joshua Akey), որի լաբորատորիայում հայտնաբերվել է ժամանակակից աֆրիկացիների գեներում առեղծվածային ԴՆԹ-ն։

Այս գենային մնացորդները ժամանակակից մարդկանցից չէին կարող փոխանցվել, ավելին՝ դրանք նաև չեն կրկնում նեանդերթալյան մարդկանց գեները, որոնց մնացորդներն, իրենց հերթին, հանդիպում են ժամանակակից եվրոպացիների ԴՆԹ-ում։ Այս ամենը նշանակում է, որ գտնված ԴՆԹ-ն գալիս է մարդկանց մեկ այլ՝ մինչ այժմ անհայտ խմբից։

«Մենք դա անվանում ենք նեանդերթալցիների աֆրիկյան քույր տեսակ»,- ասում է Էքին և հավելում, որ խաչասերումը հավանաբար տեղի է ունեցել 20-50 հազար տարի առաջ, երբ ժամանակակից մարդն արդեն դուրս էր եկել Աֆրիկայից և գաղութացրել Ասիան ու Եվրոպան և մոտավորապես այն ժամանակ, երբ նեանդերթալյան մարդն արդեն անհետանում էր Եվրոպա մայրցամաքում։

Այս հայտնագործությունը նոր փաստեր է ներկայացնում հօգուտ նրա, որ հազարամյակներ շարունակ ժամանակակից տեսք և կառուցվածք ունեցող մարդիկ Երկրի վրա ապրել են էվոլյուցիոն ազգակիցների հետ համատեղ, որոնք հետագայում անհետացել են։ Եվ երբ այս խմբերը հանդիպել են, լիներ դա Աֆրիկայում թե Եվրոպայում, արել են այն, ինչ բնական է՝ խաչասերվել են։ Մարդիկ ամենուր, փաստորեն, քիչ թե շատ նմանների հետ վարվել են իրենց բնազդներին համահունչ. միտք, որը մինչև վերջերս թվում էր հակասական։

2010-ին Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտը հայտարարեց ժամանակակից եվրոպացիների գենոմում նեանդերթալյան ԴՆԹ-ի հետքերի հայտնաբերման մասին։

Տակառաձև կրծքավանդակով, լայնաքիթ, տափակերես, ծանր կրկնակի արտևանունքով այս մարդիկ՝ նեանդերթալցիները, անհետացել են 25-30 հազար տարի առաջ։

Մարդկանց ևս մի առեղծվածային, անհետացած տեսակ էլ հայտնաբերվել է վերջերս Սիբիրի տարածում։ 30,000 տարի առաջ ապրած մարդու մատնոսկրից վերակառուցված տեսակը, որն անվանել են դենիսովյան մարդ, իր գենետիկ հետքն է թողել խաղաղօվկիանոսյան ժամանակակից բնակիչների ԴՆԹ-ում։

Չնայած ժամանակակից մարդու ու նոր հայտնաբերված «հնաաֆրիկյան» տեսակները կարելի է համարել առանձին, նրանք, այնուամենայնիվ, կարողացել են կենսունակ սերունդ թողել, ինչպես ձիերն ու էշերը, առյուծներն ու վագրերը։

Նիգերիայում գտնված գանգերից մեկը, իր զարմանալի «պրիմիտիվ» հատկանիշներով, կարող է պատկանել այս առեղծվածային մարդկանց կամ խառնածնի, ասում է Լոնդոնի Բնության պատմության թանգարանի աշխատակից, այս ծրագրի համահետազոտող Քրիս Սթրինգերը։ «Կարելի է անգամ վիճել՝ արդյոք սրանք տարբեր տեսակներ են»,- ասել է նա, հավելելով, որ ինքը չի զարմացել, տեսնելով մարդկանց այլ խմբի գոյության գենետիկ ապացույց Աֆրիկայում, ուր նրանք խաչասերվել են ժամանակակից մարդու հետ։ Ենթադրվում է, որ վերջինս 200,000 հազար տարի առաջ սկսել է մայրցամաքից իր արտագաղթը։

Իհարկե, առանց հիմնավոր բրածո մնացորդների, անհնարին է ասել, թե ինչ տեսք են ունեցել առեղծվածային մարդիկ։ Մի բան, սակայն, հստակ է. այս խումբն իր գենետիկ հետքն է թողել ողջ մայրցամաքով մեկ, քանի որ հետազոտողներն այն գտել են անգամ մայրցամաքի մյուս մասում՝ կենտրոնական Աֆրիկայի փոքրամարմին որսորդ-հավաքիչների՝ պիգմեյների գեներում (Տանզանիայի հաձա և սանդավե ժողովուրդներ)։

Ժամանակակից մարդու հնագույն գանգը, որը գտնվել է Եթովպիայում, 195,000 տարեկան է։ Դրանից հետո ավելի քան 150,000 տարի մարդիկ մոլորակի վրա ապրել են զուգահեռ տեսակների հետ համատեղ։

Չնայած սիրային բոլոր արկածներին՝ վերապրել է խմբերից միայն մեկը՝ մենք։ «Նվաճելով Երկիրը, մենք նվաճեցինք նաև մարդկային նման տեսակներին, որոնք արդեն կանգնած էին վերացման շեմին»,- եզրափակում է Էքին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Ամենադիտված