Մերկելը, Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Երեք առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում Իդլիբի հետ կապված անհանգստություն են հայտնել բնակչության աղետալի վիճակի, ինչպես նաև հետագա ռազմական գործողությունների ռիսկերի վերաբերյալ: Նրանք պայմանավորվել են, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է գտնվի քաղաքական լուծում: Այս առումով, նրանք ողջամիտ են համարել մոտ ապագայում համատեղ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Շտեֆեն Զայբերտը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)