Նախիջևանը հայտնվել է շրջափակման մեջ
Աշխարհ
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված՝ Թուրքիան փակել է ոչ միայն Իրանի, այլ նաև Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանները, հայտնում է Turan-ը։
Նշվում է, որ Իրանը, որից բխում է սպառնալիքը, նույնպես փակել է Նախիջեւանի հետ սահմանը։ Արդյունքում ինքնավար հանրապետությունը, որը ուղիղ ցամաքային կապ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հայտնվել է լիակատար ցամաքային բլոկադայի մեջ։ Միակ կապը արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցության միջոցով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանների փակումը հանգեցրել է Նախիջևանում պարենի խիստ պակասի և կտրուկ թանկացումների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)