Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ
Աշխարհ
Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում շքերթի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ: «Mercedez» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ու շտապօգնության ծառայողները։
Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք վարորդը հավաքվածներին վրաերթի է ենթարկել դիտմամբ, թե պատահաբար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)