Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման և խաղողօրհնեքի տոնն է (Ֆոտոշարք)
ԱՐԽԻՎ
Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից: Այս օրը Հայ Առաքելական եկեղեցիներում պատարագ է մատուցվում և խաղող օրհնվում: Նախկինում Խաղողօրհնեքից հետո խաղողի զոհաբերություն-նվիրատվություն էր կատարվում. մարդիկ օրհնված խաղողի ողկույզներ էին դնում քարերին` նվիրելով անծանոթ անցորդներին և երկնքի թռչուններին: Ապա սկսվում է ժողովրդական տոնախմբությունը: Երբեմն տոնն ուղեկցվում էր ուխտագնացությամբ, իսկ բուն ուխտի վայրում անպակաս էին զվարճանքները, կեր ու խումը, ժողովրդական երգ ու պարը, ազգային խաղերը: Ուխտի ժամանակ շատ տարածված էին փոխայցելությունները, հյուրասիրությունները, հատկապես նոր խնամիացած ընտանիքների միջև: Տոնն աչքի էր ընկնում առատ ու ճոխ սեղաններով:
Այսօր Lurer.com-ի թղթակիցը մասնակցեց Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակեպված խաղողօրհնեքի արարողությանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)