Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ. Սպերցյան
Սպորտ
Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանը։
«Անկեղծորեն շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են, հավատացել և աջակցել են ինձ այս ճանապարհին։ Այս տարին հեշտ չէր, բայց հենց նման պահերն են մեզ կոփում։
Առանձնահատուկ շնորհակալություն Հայաստանի հավաքականին՝ թիմակիցներիս, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր յուրաքանչյուր խաղում դուրս են գալիս պայքարելու հանուն մեր երկրի։
Հպարտ եմ, որ ինձ վստահված է Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում։
Եվ, իհարկե, շնորհակալություն երկրպագուներին։ Ձեր աջակցությունը զգացվում է նույնիսկ մարզադաշտից դուրս։ Իսկ մենք շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,– գրել է Սպերցյանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)