Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ
Սպորտ
Հայաստանի տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ է ճանաչվել շախմատիստ Սարգիս Սարգսյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հաղորդվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Սարգիս Սարգսյանն այս տարի դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն:
Սարգիսը նույն առաջնության չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)