Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո
Աշխարհ
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել է կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Այդ մասին հայտնել է «Մոնցամե» գործակալությունը:
Խալթմաագիյն Բաթուլգան մեկօրյա այցով Չինաստանում է գտնվել փետրվարի 27-ին: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցություններից հետո նա երկրի ղեկավարին հանձնել է հավաստագիր, որը վկայում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող Չինաստանին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին: «Մոնղոլիա ժամանելուց անմիջապես հետո նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային եւ նրան ուղեկցող պատվիրակներին, որպես նախազգուշական միջոցառում, 14 օրով մեկուսացրել են»,-նշում է «Մոնցամե»-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է