Վրաստանի նախագահը կորոնավիրուսի հետ կապված մարտահրավեր է նետել աշխարհի առաջնորդներին
Աշխարհ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համացանցում նոր «չելենջ» է սկսել՝ «տարածե՛ք անվտանգությունը, այլ ոչ թե վախը»: Այդ կերպ նա մարտահրավեր է նետել ոչ միայն կորոնավիրուսին, այլ նաև կոչ է արել աշխարհի առաջնորդներին հետևել իր օրինակին:
Սալոմե Զուրաբիշվիլին երթևեկել է հասարակական տրանսպորտով և ցույց տվել մարդկանց, թե ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսից և ինչ պետք չէ անել:
«Տարածե՛ք անվտանգությունը, այլ ոչ թե վախը: Քանի որ կորոնավիրուսը նորություն է աշխարհում, եկե՛ք ցույց տանք մարդկանց, որ հանգստություն պահպանելն ու պատասխանատու գործողությունները նշանակում են հետևել ԱՀԿ-ի հորդորներին»,- Twitter-ի իր էջում գրել է երկրի նախագահը:
Challenge to world leaders: let’s spread #SafetynotFear. With the new #Coronavirus on top of world news, let’s show people that safety means remaining calm and being responsible by continuing our lives while following @WHO recommendations. pic.twitter.com/eVYb0WQEkZ
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) February 29, 2020


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ