Պեկինը պարտադիր կարանտին է սահմանել Իրանից, Իտալիայից, Հարավային Կորեայից ժամանողների համար
Աշխարհ
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պարտադիր երկշաբաթյա կարանտին են սահմանել Իրանից, Իտալիայից, Կորեայի Հանրապետությունից ու Ճապոնիայից բոլոր ժամանողների համար: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Պեկինի քաղաքային կոմիտեի քարտուղարի տեղակալ Չեն Բեյը:
«Ավելի վաղ մենք այն անձանց, որոնք Պեկին էին ժամանում արտասահմանից եւ վերջին 14 օրը չէին ապրել Չինաստանի տարածքում, թույլ էինք տալիս չգտնվել տնային կարանտինի մեջ,-պատմել է նա մամուլի ասուլիսում:- Այժմ, երբ արտասահմանում տարածվում է կորոնավիրուսը, եւ իրադրությունը փոխվել է, մենք համապատասխան կանոնների մեջ փոփոխություններ ենք մտցնում բոլոր այն անձանց համար, որոնք ժամանում են Իրանից, Իտալիայից, Հարավային Կորեայից կամ Ճապոնիայից»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)